Cookies ֆայլերի քաղաքականությունը
https://naturesbounty.am/ համացանցային կայքը (այսուհետ՝ «Կայք») օգտագործում է cookie ֆայլեր և նման տեխնոլոգիաներ՝ օգտատերերի (այսուհետ՝ «Օգտատերեր») համար առավելագույն հարմարավետություն ապահովելու նպատակով՝ տրամադրելով անհատականացված տեղեկատվություն, հիշելով Կայքի մարքեթինգի և բովանդակության ոլորտում նախասիրությունները, ինչպես նաև օգնելով ստանալ Օգտատիրոջն անհրաժեշտ տեղեկատվությունը։
Տվյալ կայքն օգտագործելով՝ դուք համաձայնում եք մեր կողմից cookie ֆայլերի օգտագործմանը՝ այս տիպի ֆայլերի մասին տվյալ ծանուցման համաձայն։ Եթե դուք համաձայն չեք, որպեսզի այս տիպի ֆայլերն օգտագործվեն Կայքում, ապա պետք է համապատասխանաբար կարգավորեք ձեր բրաուզերը կամ էլ չօգտագործեք Կայքը։
Cookie ֆայլերն օգտագործվում են Կայքի աշխատանքը բարելավելու և այն ավելի հեշտ օգտագործելու համար։ Сookie ֆայլերը տվյալների փոքր կտորներ են, որոնք թույլ են տալիս Կայքին տարբերակել Կայքի նոր և հին այցելուներին և որոշել, թե ինչպես է Կայքն օգտագործվում, ինչպես նաև cookie ֆայլերն անհրաժեշտ են Կայքի գործունեությունն ապահովելու համար։
Եթե ցանկանում եք անջատել cookie-ների օգտագործումը, պետք է մտնեք ձեր անձնական համակարգչի կարգավորումների բաժինը և անջատեք բոլոր տեսակի cookie-ների օգտագործումը կամ միացնեք նախազգուշացման գործառույթը՝ դրանց պահպանման դեպքում։
Կայքի Ադմինիստրատորն իրավունք ունի օգտագործել Կայքի այցելությունների վերլուծության ծառայություններ, որոնք օգտագործում են cookie-ներ՝ տեքստային ֆայլեր, որոնք տեղադրվում են ձեր համակարգչում և թույլ են տալիս վերլուծել օգտատիրոջ վարքագիծը Կայքում:
Կայքի Ադմինիստրատորն այս տեղեկատվությունն օգտագործում է Կայքի օգտագործումը վերլուծելու, իր աշխատակիցների համար Կայքի գործունեության վերաբերյալ հաշվետվություններ կազմելու և Կայքի գործունեությանը և համացանցային ռեսուրսների օգտագործմանը վերաբերող այլ ծառայություններ մատուցելու համար։
Կայքի Ադմինիստրատորն իրավունք ունի նման տեղեկատվությունը փոխանցել երրորդ կողմերին՝ գործող օրենսդրության շրջանակներում։ Փոխանցված IP հասցեն չի համակցվում այլ տվյալների հետ։ Դուք կարող եք հրաժարվել cookie ֆայլերի օգտագործումից ձեր բրաուզերի կարգավորումներում, սակայն այս դեպքում դուք չեք կարողանա օգտվել այս Կայքի բոլոր գործառույթներից։