Ձկան յուղ 1000 մգ
Օմեգա-3 բազմաչհագեցած ճարպաթթուների լրացուցիչ աղբյուր։
- Նպաստում է նյարդային, իմունային և սրտանոթային համակարգերի բնականոն գործունեությանը
- Օգնում է դիմակայել բարձր մտավոր և հոգե-հուզական ծանրաբեռնվածությանը
- Օգնում է ամրացնել և սնուցել աչքերի արյան անոթները
Ձկան յուղը՝ օմեգա-3 անփոխարինելի բազմաչհագեցած ճարպաթթուների (ԲՉՃԹ) բնական աղբյուր է։ ԲՉՃԹ օմեգա-3-ը անհրաժեշտ է մեր մարմնի բազմաթիվ օրգանների և համակարգերի բնականոն գործունեության համար։ Սակայն դրանք ինքնուրույն չեն սինթեզվում օրգանիզմում, ուստի անհրաժեշտ է դրանց մշտական ընդունումը սննդի հետ։ Օմեգա-3 բազմաչհագեցած ճարպաթթուները (ԲՉՃԹ) մեծ դեր են խաղում նյարդային համակարգի առողջության պահպանման գործում՝ դրանք նեյրոնների թաղանթների շինանյութերն են: ԲՉՃԹ օմեգա-3-ը անհրաժեշտ է ուղեղի նորմալ գործունեության համար, նպաստում է հիշողության և ճանաչողական գործառույթների բարելավմանը (կենտրոնանալու և նոր բաներ ընկալելու ունակություն): ԲՉՃԹ օմեգա-3-ը կանխում է նաև տեսողության վատթարացումը տարիքի հետ: Վերջին ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ օմեգա-3 բազմաչհագեցած ճարպաթթուներն ապահովում են մեր աչքերի արյունատար անոթների նորմալ սնուցումը: Սա նշանակում է, որ այս օգտակար նյութերը պարունակող մթերքներն օգնում են պաշտպանել դրանք:
Օմեգա-3 բազմաչհագեցած ճարպաթթուները նպաստում են արյան մեջ խոլեստերինի մակարդակի կարգավորմանը և դրանով իսկ պահպանում են արյան անոթների առողջությունը: Դոկոզահեքսաենաթթուն և արախիդոնաթթուն բոլոր իմունոկոմպետենտ բջիջների մաս են կազմում՝ ապահովելով իմունային պատասխանի որոշակի ուղղություն: Օմեգա-3-ը անհրաժեշտ է նաև հղիության ընթացքում: Nature’s Bounty-ի «Ձկան յուղ 1000 մգ Օմեգա-3» պարկուճները պատրաստված են վայրի ձկների տեսակների՝ անչոուսի, թյունիկի, սարդինաձկան, ծովատառեխի բարձր մաքրված հումքից: Օմեգա-3-ը ունիվերսալ արտադրանք է, որը կարող է խորհուրդ տրվել մեծահասակ բնակչության մեծամասնությանը։
Առաջարկվող օրական նորմա (3 պարկուճ) պարունակում է՝ Օմեգա-3 ԲՉՃԹ՝ 900 մգ, ինչը կազմում է բավարար քանակի 45%-ը։
Մեծերին՝ օրական 3 պարկուճ ուտելու ժամանակ
Անհատական անհանդուրժողականություն բաղադրիչների նկատմամբ։ Օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ։ Հղի և կրծքով կերակրող կանայք պետք է դեղամիջոցն ընդունեն բժշկի խորհրդով և հսկողության ներքո։
Նոր ապրանքներ
Որտե՞ղ գնել։