Ձկան յուղ 1400 մգ, 980 մգ Օմեգա-3
Օմեգա-3 բազմաչհագեցած ճարպաթթուների, այդ թվում էյկոզապենտաենաթթուների և դոկոզահեքսաենաթթուների լրացուցիչ աղբյուր։
- Ապահովում է սրտի և անոթների լրացուցիչ սնուցումը
- Նպաստում է սրտի և արյան անոթների (սրտանոթային համակարգի) առողջության պահպանմանը
- Նպաստում է խոլեստերինի մակարդակի պահպանմանը նորմայի մեջ
- Նպաստում է օրգանիզմի բնական դիմադրողականության բարձրացմանը
- Նպաստում է իմունային համակարգի բնականոն գործունեությանը
ԲՉՃԹ Օմեգա-3-ը կարգավորում է լյարդում լիպիդային նյութափոխանակությունը, պահպանում արյան մեջ խոլեստերինի նորմալ մակարդակը։ Օմեգա-3-ի կանոնավոր ընդունումը նպաստում է արյան մակարդման ցուցիչների պահպանմանը և անոթային պատի առաձգականությանը, ինչը ապահովում է անոթների առողջ վիճակը։ ԲՉՃԹ Օմեգա-3-ը ապահովում է ցանցաթաղանթի բջիջների սնուցումը, իսկ Օմեգա-3-ի կանոնավոր ընդունումը նպաստում է նորմալ տեսողության պահպանմանը։
«Օմեգա-3 980 մգ»-ը հեշտ է ընդունել, իսկ հատուկ անփայլ ծածկույթն ապահովում է պարկուճի հարմարավետ կուլ տալը։
Առաջարկվող օրական նորման (1 պարկուճ) պարունակում է օմեգա-3 ԲՉՃԹ՝ 980 մգ, այդ թվում՝ ԷՊԹ՝ 647 մգ, ԴՀԹ՝ 253 մգ, ինչը կազմում է սպառման բավարար մակարդակի համապատասխանաբար 49%-ը, 108%-ը, 36%-ը և չի գերազանցում վերին թույլատրելի շեմը։
Մեծերին՝ օրական 1 պարկուճ ուտելու ժամանակ
Անհատական անհանդուրժողականություն բաղադրիչների նկատմամբ։ Օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ։ Հղի և կրծքով կերակրող կանայք պետք է դեղամիջոցն ընդունեն բժշկի խորհրդով և հսկողության ներքո։
Նոր ապրանքներ
Որտե՞ղ գնել։