Ֆոլաթթու 400 մկգ
Ֆոլաթթվի լրացուցիչ աղբյուր։
- Նպաստում է արյունատար համակարգի առողջությանը
- Նպաստում է իմունային համակարգի առողջությանը
- Նպաստում է լավ տրամադրության պահպանմանը
Օրգանիզմում տեղի ունեցող բազմաթիվ գործընթացների համար անհրաժեշտ է ֆոլաթթու։ Այս նյութը պատասխանատու է բջիջների աճի և ԴՆԹ-ի ամբողջականության պահպանման համար։ Բացի այդ, այն անհրաժեշտ է իմունային համակարգի, սրտի և արյան անոթների պատշաճ գործունեության, ինչպես նաև ամինաթթուների սինթեզի համար։ Ֆոլաթթուն բարենպաստ ազդեցություն ունի նյարդային համակարգի, հետևաբար և՝ մեր տրամադրության ու աշխատունակության վրա։ Ֆոլաթթուն նաև անհրաժեշտ է արյունաստեղծման համար։ Հատկապես կարևոր է ֆոլաթթվի լրացուցիչ ընդունումը հղիության ընթացքում։
Օրական դեղաչափը (1 հաբ) պարունակում է՝ ֆոլաթթու՝ 400 մկգ։
Մեծերին՝ օրական 1 հաբ ուտելու ժամանակ
Անհատական անհանդուրժողականություն բաղադրիչների նկատմամբ։ Օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ։ Հղի և կրծքով կերակրող կանայք պետք է դեղամիջոցն ընդունեն բժշկի խորհրդով և հսկողության ներքո։
Նոր ապրանքներ
Որտե՞ղ գնել։