Թշնամու գեղեցկությունն ու երիտասարդությունը  
Nature's Bounty (Нэйчес Баунти) — официальный сайт
Армения, 0089, Ереван Кочинян ул., 7/9 дом.

Ինչ պետք է իմանալ քնի մասին

Անկախ նրանից՝ դա ձեզ դուր է գալիս, թե ոչ, բայց լիարժեք քունը առողջ ապրելակերպի հիմնական տարրն է։ Եվ այս հոդվածում մենք կրկին կընդգծենք դրա կարևորությունը և կպատասխանենք ամենագլխավոր հարցին՝ քնի տևողությունը։

Երբ խոսքը վերաբերում է առողջ ապրելակերպին, մեզանից շատերը հակված են ենթադրել, որ այն մեծ ջանքեր է պահանջում: Անկախ նրանից, թե որքան ժամանակ ենք մարզվում, որքան արագ ենք վազում կամ որքան ուժ ենք ներդնում որևէ բանի մեջ, կա տարածված սխալ պատկերացում, որ «ավելի շատ»-ը ավելի լավ է։

Առողջ ապրելակերպ պահպանելու համար կարևոր է կարողանալ դանդաղեցնել տեմպը և հանգստացնել մարմինը: Եվ լիարժեք քունն այս գործընթացի հիմնական տարրն է:

Իրականում քանի՞ ժամվա քուն է ձեզ անհրաժեշտ           

Հոգնեցուցիչ աշխատանքային օրվանից, ընտանեկան պարտավորությունները, հանձնարարությունները կատարելուց կամ առաջիկա արձակուրդին նախապատրաստվելուց հետո ոչինչ ավելի հաճելի չէ, քան անկողին մտնելը և մի քիչ քնելը։ Քունը առողջ ապրելակերպի ամենակարևոր կողմերից մեկն է, սակայն դրա կարևորությունը հաճախ թերագնահատում են։ Եթե դուք այն մարդկանցից եք, ովքեր անընդհատ զբաղված են և ձգտում են շատ գործեր անել, բայց ժամանակ չեն հատկացնում ուժերը վերականգնելու համար, ապա արդյունքում կարող է ընդհանրապես ուժ չունենաք։

Երբևէ դժվարություններ ունեցե՞լ եք նույնիսկ ամենասովորական գործերը կատարելու դեպքում: Պատճառը կարող է լինել ձեր քնի ռեժիմը։

Չնայած ապագան անորոշ է, բայց մեկ բան կա, որ մնում է անփոփոխ՝ հոգատարությունը առողջության մասին և որակյալ քունը: Երբ խոսքը վերաբերում է քնին, չկա միատեսակ լուծում բոլորի համար: Այսպիսով, միջինում քանի՞ ժամ քուն է ձեզ անհրաժեշտ: Կան մի քանի գործոններ, որոնք պետք է հաշվի առնել:

Յուրաքանչյուր մարդուն անհրաժեշտ քնի ժամերի ճշգրիտ քանակը դժվար է որոշել, սակայն լայնածավալ հետազոտություններից հետո մշակվել են որոշ առաջարկություններ՝ տարիքից կախված.

  • Երիտասարդներ (18-25 տարեկան)՝ 7-9 ժամ
  • Մեծահասակներ (26-64 տարեկան)՝ 7-9 ժամ
  • Տարեց մարդիկ (65+ տարեկան)՝ 7-8 ժամ

Եթե ​​այս թվերը անհամապատասխան են թվում ձեր կենսակերպին, մտածեք, թե ինչպես եք ձեզ զգում ներկայիս քնի գրաֆիկով։ Արդյո՞ք 5-ժամյա քունը ձեզ թարմության և աառույգության զգացում է տալիս։ Թե՞ փորձում եք յոլա գնալ՝ ապավինելով սուրճին՝ ձեր արդյունավետությունը բարձրացնելու համար։ Եթե վերջին տարբերակն է, ապա ժամանակն է մտածել ձեր գրաֆիկը փոխելու մասին։

Կան մեծաքանակ խթանիչներ, որոնք կարող են ազդել ձեր հանգստի որակի վրա

Եթե երեկոյան օգտագործում եք կոֆեին և շաքար պարունակող մթերքներ կամ քնելուց առաջ ժամանակ եք անցկացնում գաջեթների առաջ, կարող է խաթարվել քնել-արթնանալու ձեր բնական ցիկլը: Սկսեք նվազեցնել կոֆեինի ընդունումը և աստիճանաբար ամեն օր մեկ ժամ շուտ պառկեք քնելու: Որքան ուշ խմեք մեկ բաժակ սուրճ, այնքան ավելի երկար ձեզ առույգ կզգաք: Նույնը վերաբերում է նաև շաքարի կամ ածխաջրերի բարձր պարունակությամբ սննդամթերքներին: Քանի որ այս սննդամթերքները խթանում են բջջային էներգիան, խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ դրանք երեկոյան ուտելուց: Եվ վերջապես, անջատեք էլեկտրոնային սարքերը քնելուց առնվազն մեկ ժամ առաջ: Երբ պառկած եք անկողնում, ձեր հեռախոսի ուժեղ լույսը կարող է խթանել ձեր ուղեղի աշխատանքը և դժվարացնել թուլանալ-հանգստանալը:

Սկզբնական շրջանում դժվար կլինի քնի ռեժիմը կարգավորելը, բայց Nature’s Bounty վիտամինների պրոֆեսիոնալ ապրանքանիշը կարող է օգնել այս հարցում.

  • «Մագնեզիում 500 մգ» նպաստում է քնի բարելավմանը, տագնապի և մկանային լարվածության նվազեցմանը: Առաջարկվող օրական դեղաչափը (օրական 1 հաբ) պարունակում է 500 մգ մագնեզիում՝ օքսիդի տեսքով, որը հարմար է ստամոքսի նորմալ կամ բարձր թթվայնություն ունեցող մարդկանց համար:
  • «Մագնեզիումի ցիտրատ վիտամին B-6-ով»․ մագնեզիումով (օրական 200 մգ մագնեզիում) և վիտամին B6-ով համալիր միջոցը սիներգետիկ ազդեցություն է թողնում սթրեսի դեմ պայքարում, դրական է ազդում նյարդային համակարգի գրգռվածության կարգավորման վրա և նպաստում է մկանների թուլացմանը:

Մագնեզիումի ցիտրատը մակրոէլեմենտի օրգանական աղերից մեկն է, որը չի գրգռում ստամոքս-աղիքային տրակտի լորձաթաղանթը:

Քունը որպես ընդհանուր առողջական վիճակի պահպանման կարևոր գործոն

Վերջապես մեր ռեժիմը հաստատելով՝ մենք մեկ քայլով ավելի մոտեցանք առողջ ապրելակերպին: Բայց ինչպե՞ս է լավ և ամուր քունն ազդում մեր ընդհանուր ինքնազգացողության վրա:

Իրականում, քնի ճիշտ ռեժիմն աջակցում է առողջության մի քանի ոլորտներին.

  • Բջջային էներգիայի խթանում. անշուշտ, լավ գիշերային քնից հետո դուք սովորաբար ավելի լավ նախապատրաստված եք զգում առաջիկա օրվա համար։
  • Տրամադրության բարելավում. գիշերային բավարար քունն օգնում է ճիշտ տրամադրվել օրվան՝ հեշտացնելով շրջապատի հետ փոխազդեցությունը և կապը։
  • Օգնություն սթրեսի դեպքում. եթե արդեն իսկ ձեզ ջարդված եք զգում, քնի պակասը կարող է ուժեղացնել լարվածությունը ձեր մարմնում և մեծացնել սթրեսը։
  • Գեղեցկության հիմքը. քունն անխափան հանգստի մի ժամանակահատված է, որի ընթացքում օրգանիզմը վերականգնում է իր ուժերը և պատրաստում մեզ առաջիկա օրվան։

Լավ է առողջ լինել, իսկ դրա համար կարևոր է հոգ տանել ձեր մարմնի մասին և ապահովել նրան անհրաժեշտ հանգստով:

Սկսե՛ք ձեր ճանապարհորդությունը դեպի առողջ ապրելակերպ Nature’s Bounty մասնագիտական ​​վիտամինային ապրանքանիշի հետ: